Պաշտոնական. Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ
Նիդերլանդների ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Չավին, հայտնում է «Նարնջագույնների» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 31-ը ներառյալ։
46-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը «Բարսելոնայում» էր։ Կատալոնական գրանդը նախկին, լեգենդար կիսապաշտպանի գլխավորությամբ հանդես է եկել 2021-2024 թվականներին, 143 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, մեկական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր։
Կատալոնացի մասնագետը նախկինում մարզել է նաև Կատարը ներկայացնող «Ալ Սադը»։
Նիդրելանդների հավաքականը 2023թ. հունվարից խաղում էր Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։ Վերջինը պաշտոնը լքել է այս տարվա հուլիսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml