Պաշտոնական. Ռոնալդ Արաուխոն տեղափոխվել է անգլիական գրանդ 📸
Պաշտոնական. Ռոնալդ Արաուխոն տեղափոխվել է անգլիական գրանդ 📸
11/08/2026 - 21:59

«Լիվերպուլը» վարձակալել է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերի պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` վարձակալության ավարտին անգլիական ակումբը կունենա 55 միլիոն եվրոյով ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու պայմանագրային հնարավորություն։

27-ամյա պաշտպանը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2018թ. օգոստոսից, 213 խաղում խփել է 14 գոլ, կատարել 7 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026