ՉԼ. Բուլղարիայի չեմպիոնը պայքարից դուրս թողեց «Կայրաթին» 🎥
Բուլղարիայի չեմպիոն «Լևսկին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։
Սոֆիան ներկայացնող ակումբը Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ պատասխան խաղում 13-րդ րոպեին Ռեյնալդոյի խփած գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Առաջին մրցավեճում Խուլիո Վելասկեսի գլխավորած թիմն առավելության էր հասել նույն հաշվով։
«Լևսկին», որը 2026թ. 17 տարվա դադարից հետո դարձել է երկրի չեմպիոն, Չեմպոինների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում կմրցի Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան) դեմ։
Բուլղարական ակումբը Չեմպիոնների լիգային նախորդ անգամ մասնակցել է 2007 թվականին` խմբային փուլում մրցելով «Բարսելոնայի», «Վերդերի» և «Չելսիի» դեմ։
«Կայրաթը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում, որտեղ կմցրի ՊԱՕԿ (Հունաստան) – «Անդերլեխտ» (Բելգիա) դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml