Արթուր Ղարիբյանի դուբլը «Ռոդինային» սենսացիոն հաղթանակ պարգևեց «Զենիթի» դեմ խաղում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռոդինան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ։
Հյուրերից փայլեց Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը` գրանցելով դուբլ։
20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի առաջին գոլերն է խփել Պրեմիեր լիգայում։
Ղարիբյանը ճանաչվել է «Զենիթի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
194 սմ հասակ ունեցող հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ էլ խփել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։
«Ռոդինան» պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Պրեմիեր լիգայում` 3 միավորով բարձրանալով 11-րդ տեղ։
«Զենիթը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml