Լիգայի գավաթ. «Ինտեր Մայամին» Մեսիի սուպեր բենեֆիսի շնորհիվ հաղթել է գոլառատ խաղում 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ատլետիկո Սան Լուիսին»։
Ամերիկյան ակումբից փայլել է Լիոնել Մեսին` գրանցելով երկու գոլ ու մեկ ասիստ։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն Անգլիայի ազգային հավաքականի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում կայացած խաղից (2:1) հետո առաջին արդյունավետ գործողություններն է կատարել։ 39-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլային փոխանցում էր կատարել։
«Ինտեր Մայամիից» մեկական գոլ խփել են նաև Տելասկո Սեգովիան ու Միքայելը, իսկ Նոա Ալենը երեք ասիստ է կատարել։
Մեքսիսկական ակումբից աչքի են ընկել Դեյվիդ Ռոդրգիեսը և Ռաֆա Լյորենտեն։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթին մասնակցում է 36 ակումբ` 18-ական մեքսիկական ու ամերիկյան, որոնք բաժանված են առանձին խմբերի։
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ը ներկայացնող ակումբների խմբում 3 միավորով երրորդ տեղում է։ «Ատլետիկո Սան Լուիսը» դեռ միավոր չունի ու մեքսիկական ակումբների խմբում 10-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml