ԿԼ. «Նոան» որակավորման փլեյ-օֆֆ-ում կարող է մրցել ՉԼ քառակի հաղթողի դեմ 📸
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Հայաստանի գավաթակիր «Նոան» որակավորման երրորդ փուլում շվեյցարական «Սիոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) դիմակայության հաղթողի դեմ։
«Նոա» – «Սիոն» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 13-ին։
Հիշեցնենք, որ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Նիդերլանդների 36-ակի չեմպիոն և երկրի 20-ակի գավաթակիր։
«Շելբուրնը» 14 անգամ դարձել է Իռլանդիայի չեմպիոն, 7 անգամ` երկրի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Այաքս, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Շելբուրն, Սիոն