ԱԱ-2026. Արգենտինան անհավանական թրիլերային պայքարում հաղթեց Կաբո Վերդեին ու 1/8 եզրափակիչում է🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 3:2 հաշվով հաղթեց Կաբո Վերդեի թիմին։
Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
«Ալբիսելեստեից» 29-րդ րոպեին հաշիվը բացեց Լիոնել Մեսին, որը 7 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով Կիլիան Մբապեին (Ֆրանսիա, 6)։
Երկրորդ խաղակեսում` 59-րդ րոպեին, Կաբո Վերդեն խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Դերոյ Դուարտեն։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում արգենտինացիները բազմիցս կարող էին հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը, բայց միայն երկրորդ խաղակեսում Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահ Վոժինյան 5 սեյվ կատարեց։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի առաջին խաղակեսի հենց մեկնարկում` 92-րդ րոպեին, աշխարհի գործող չեմպիոնը նորից առաջ անցավ հաշվի մեջ. գոլ խփեց Լիսանդրո Մարտինեսը։
Բուբիստայի գլխավորած թիմը 103-րդ րոպեին երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը. պտտեցրած հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Սիդնի Լոպեշ Կաբրալը։
Արգենտինան հաղթանակը կորզեց 111-րդ րոպեին. Մեսիի իրացրած անկյունայինից հետո ինքնագոլ գրանցեց Դինեյ Բորժեշը։
Այսպիսով, Արգենտինան մեծ դժվարությամբ կոտրեց առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Կաբո Վերդեի հավաքականի դիմադրությանը` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին Ատլանտայում կմրցի Եգիպտոսի դեմ։ Մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml