ԱԱ-2026. Ռոնալդուն ճախրում է. Պորտուգալիան ջախջախեց Ուզբեկստանին 🎥
ԱԱ-2026-ի K խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի ազգային հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Ուզբեկստանի թիմին։
«Սելեսաոյից» փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը դուբլ գրանցեց` կարիերայում խփած գոլերի քանակը հասցնելով 975-ի։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Նունու Մենդեշն ու Ռաֆայել Լեաուն, իսկ մրցակցի դարպասապահ Աբդուվախիդ Նեմատովն ինքնագոլ գրանցեց։
Պորտուգալացիները 4 միավորով գլխավորեց K խմբի մրցաշարային աղյուսակը։ Կոլումբիան ունի 3, ԿԴՀ-ն` 1, Ուզբեկստանը` 0 միավոր։
Խմբի մյուս խաղում Կոլումբիան կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ, մեկնարկը` ժամը 6:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml