ԱԱ-2026. Կաբո Վերդեի հերթական սենսացիան և գոլառատ ոչ-ոքին Ուրուգվայի հետ 🎥
ԱԱ-2026-ի H խմբի երկրորդ տուրում Կաբո Վերդեի ազգային հավաքականը գոլառատ ոչ-ոքի գրանցեց Ուրուգվայի թիմի հետ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Բուբիստայի գլխավորած թիմից աչքի ընկան Կեյվին Լենկնին ու Էլիու Վարելան։ Կաբո Վերդեն, որը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Մունդիալին, մրցաշարում խփեց իր առաջին գոլերը։
Ուրուգվայցիները պատասխանեցին Մաքսիմիլիանո Արաուխոյի և Ագուստին Կանոբիոյի գոլերով։
Կաբո Վարդեն մրցաշարի առաջին տուրում էլ սենսացիոն ոչ-ոքի (0:0) էր գրանցել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ։
H խմբի առաջատարը 4 միավորով Իսպանիան է։ Ուրուգվայն ու Կաբո Վերդեն 2-ական միավոր ունեն և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։ Սաուդյան Արաբիան 1 միավոր է վաստակել։
Խմում վերջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Ուրուգվայ – Իսպանիա` 27.06, 4:00
- Կաբո Վերդե – Սաուդյան Արաբիա` 27.06, 4:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml