ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը որակավորման երկրորդ փուլում 📸
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում լատվիական «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողին։
Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։
Ակումբները որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-29-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
