ԱԱ-2026. Կյուրասաոյի հավաքականն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 📸
Ֆուտբոլի Կյուրասաոյի ազգային հավաքականն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կյուրասաոն դարձել է աշխարհի առաջնություններին մասնակցած ամենաքիչ բնակչություն (156.115 մարդ) ունեցող երկիրը։
Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականն ստացել է Կյուրասաոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտ Մարտինան։
«Պանտերա Նեգրան» ԱԱ-2026-ի առաջին խաղում 1:7 հաշվով պարտվել է Գերմանիայի ազգային հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml