«Բարսան» գումար կստանա Կուկուրելիայի` «Ռեալ» տեղափոխության համար
«Բարսելոնան» նույնպես գումար կստանա «Չելսիի» պաշտպան Մարկ Մուկուրելիայի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար, հաստատում է Mundo Deportivo-ն։
Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ուստի կատալոնական գրանդը համերաշխության վճար ստանալու իրավունք ունի։
ՖԻՖԱ-ի համերաշխության համակարգի համաձայն՝ տրանսֆերի գումարի 5 տոկոսը համամասնորեն բաշխվում է այն բոլոր ակումբների միջև, որոնց համակարգում խաղացողը եղել է 12-23 տարեկանում։ 12-15 տարեկանում գումարի չափը կազմում է 0,25 տոկոսը, իսկ 16-23 տարեկանում այն ավելանում է` հասնելով 0,5 տոկոսի։
Այսպիսով, ելնելով տրանսֆերի գումարի չափից՝ «Բլաուգրանան» Կուկուրելիայի տեղափոխությունից կստանա երաշխավորված 1,35 միլիոն եվրո։ 500 հազար եվրո կվաստակի «Խետաֆեն», 275-հազարական եվրո` «Էսպանյոլը» և «Բրայթոնը»։
«Ռեալը» Կուկուրելիայի տեղափոխության համար «Չելսիին» վճարել է 55 միլիոն եվրո։
27-ամյա եզրային պաշտպանը «Բարսելոնայի» համակարգում եղել է 14-22 տարեկանում` 2012-2020 թվականներին։
Կարդացե՛ք նաև
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml