ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական 7 մրցակիցները որակավորման առաջին փուլում 📸
Հունիսի 16-ին կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է որակավորման առաջին փուլից պայքարն սկսող ակումբների հավանական մրցակցիները։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցաշարի այդ փուլում կհանդիպի հետևյալ 7 ակումբներից մեկին.
- «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)
- ԿուՊՍ (Ֆինլանդիա)
- «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)
- «Ռիգա» (Լատվիա)
- «Ֆլորա» (Էստոնիա)
- «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա)
- «Նյու Սեյնթս» (Ուելս)
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml