Here we go! «Ռեալը» 60 միլիոնով տրանսֆեր է համաձայնեցրել 🎥
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ «Արքայական ակումբն» իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, բոնուսները ներառյալ, կվճարի 60 միլիոն եվրո։
27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որի մանրամասները չեն հաղորդվում։
Պաշտպանի տեղափոխությանը մեծապես նպաստել է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն։ Պորտուգալացի մասնագետը շատ է ցանկացել աշխատել նրա հետ։
Կուկուրելիան «Սերուցքայիններին» կմիանա աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո, որին մասնակցում է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։
«Լոս Բլանկոսը» հաջորդ մրցաշրջանի համար ավարտին է հասցրել չորրորդ գործարքը։ Մադրիդյան գրանդին կմիանան նաև պաշտպաններ Դենզել Դումֆրիսը, Իբրահիմա Կոնատեն և կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։
Կուկուրելիան «Չելսիում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 163 խաղում խփել է 9 գոլ, կատարել 13 ասիստ։
Իսպանացին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում եղել է 2012-20 թվականներին։ Ձախ պաշտպանը կատալոնական գրանդի երիտասարդական թիմում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Կարդացե՛ք նաև
- ԱՊԼ-ը ներկայացնող ակումբը բանակցել է Առբելոայի հետ
- «Բարսան» Պերեսին դատական հայցով է սպառնում` զրպարտչական հայտարարությունների համար
- «Ռեալն» ու «Յուվենտուսը» մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերներ են քննարկում
- Here we go! Բեռնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ»
- Պաշտոնական. Ժոզե Մոուրինիոն 13 տարի անց վերադարձավ «Ռեալ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml