ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Փարիզյան գրանդը պատրաստ է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, եթե ակումբից հեռանա վինգեր Բրեդլի Բարկոլյան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելուն հավակնում է «Բավարիան»։
Տոռեսի ապագայի վերաբերյալ «Բարսելոնան» հստակ դիրքորոշում ունի և մտադիր չէ բաժանվել իսպանացի հարձակվողից։ «Բլաուգրանան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան։
26-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 49 խաղում 21 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Կարդացե՛ք նաև
- «Բարսան» որոշում է կայացրել Ֆերան Տոռեսի ապագայի վերաբերյալ
- «Բարսայի» ու «Ման. Սիթիի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Սլովանը»
- «Բարսան» Պերեսին դատական հայցով է սպառնում` զրպարտչական հայտարարությունների համար
- Դեմբելեն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին
- «Բարսելոնան» կողմնորոշվել է Ֆլիկի փոխարինողի հարցում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml