«Ռեալն» ու «Յուվենտուսը» մի շարք ֆուտբոլիստ ների տրանսֆերներ են քննարկում
«Ռեալն» ու «Յուվենտուսը» մի շարք ֆուտբոլիստ ների տրանսֆերներ են քննարկում
12/06/2026 - 23:51

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը։

«Բիանկոներին» ուզում է առանց տրանսֆերի գնման պայմանագրային իրավունքի վարձակալել Բրահիմ Դիասին, բայց «Արքայական ակումբը» մինչև ԱԱ-2026-ի ավարտը որոշում չի կայացնի մարոկկացի ֆուտբոլիստի ապագայի հարցում։

Թուրինյան գրանդը մտադիր է նաև ձեռք բերել Գոնսալո Գարսիային։ Իտալական ակումբը «Ռեալին» առաջարկել է գործարքում ներառել հարձակվողի տրանսֆերի հետ գնման իրավունք։

«Ռեալն» էլ, իր հերթին, «Յուվենտուսին» առաջարկել է վարձակալել վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյին։ Թուրինյան գրանդի ներկայացուցիչները ժամանակ են խնդրել` մտածելու, բայց «Սերուցքայինները» մտադիր չեն շատ սպասել։

«Ռեալը» Մաստանտուոնոյի ծառայություններն առաջարկել է նաև Իտալիայի Ա սերիան ներկայացնող այլ ակումբների։ 18-ամյա ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026