Երեք մասնագետ հավակնում են «Միլանը» գլխավորելուն 📸
«Միլանը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» գլխավորելու հիմնական թեկնածուն «Քրիստալ Փելասից» հեռացած Օլիվեր Գլասներն է։ Միլանյան գրանդն ավստրիացի մասնագետի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում չունի։
«Միլանը» գլխավորելուն հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ու Մաթիաս Յայսլեն («Ալ Ահլի»)։
Իտալական ակումբը ծրագրում է մոտ օրերս բանակցել բոլոր թեկնածուների հետ։
Հիշեցնենք, որ «Միլանը» նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Մասիմիլիանո Ալեգիի գլխավորությամբ։ 58-ամյա մասնագետը պաշտոնանկ է արվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml