«Բավարիան» մոտ է 65 միլիոնով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն
«Բավարիան» մոտ է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունին ձեռք բերելուն, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բանակցային գործընթացին ներգրավվել է նաև «Ռեկորդ Մայսթերի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, որը հեռախոսազրույց է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Բրաունը կողմ է կարիերան մյունխենյան գրանդում շարունակելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` գերմանացի պաշտպանը պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
Bayern Insider-ն էլ հաստատում է, որ Գերմանիայի 35-ակի չեմպիոնը երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արծիվներին» կվճարի 65 միլիոն եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Ֆրանկֆուրտյան ակումբը համաձայնել է բաժանվել իր խաղացողից։
Նաթանիել Բրաունն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 42 խաղում գրանցել է 4 գոլ ու 6 արդյունավետ փոխանցում։ Նա 2025թ. հոկտեմբերից հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։ Նա «Բունդեսմանշաթֆի»` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում է։
Կարդացեք նաև`
- ԱԱ-2026. Գերմանիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել
- ԱԱ-2026. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml