Օլիսեի սուպեր բենեֆիսն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը 🎥
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։
«Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի հավաքականի դեմ։
Հյուսիսիռլանդաիցներն էլ սեպտեմբերի 25-ին Ազգեր լիգայի B դիվիզիոնի երկրորդ խմբի առաջին տուրում հյուրընկալվելիս կհանդիպեն Վրաստանի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml