Գրիշին. «Եթե Սպերցյանը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, նրան ոչ-ոք չի մեղադրի»
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գրիշինը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է «Матч ТВ»-ն։
«Գումարը մնում է գումար։ Եթե Սպերցյանը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, ոչ ոք նրան չի մեղադրի։ Ֆուտբոլիստի կարիերան կարճ է, իսկ գումար աշխատելու ցանկություն միշտ կա, ուստի նման տարբերակը չեմ բացառում։
Այդուհանդերձ, նախորդ երկու տարիներին խոսում էին, թե «Ինտերը», «Միլանը» և նման մակարդակի ակումբներն են ուզում գնել նրա տրանսֆերը, իսկ այնուհետև լսում ենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է միայն Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը, որտեղ նա չտեղափոխվեց։
Սպերցյանն արդեն երկու տարի է սպասում է։ Երկու տարի է հստակ առաջարկ չունի, ինչի հետևանքով էլ եղավ Սաուդյան Արաբիայի տարբերակը, որը նա հանգիստ կարող է ընտրել։ «Կոմոյի» տարբերակն էլ եղավ, որոպեսզի սաուդցիներից հնարավոր լինի պահանջել ավելի շատ գումար։ Ռուսաստանում նա ամեն ինչ ապացուցել է»,- նշել է Գրիշինը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ալ Ահլին»։ Սաուդյան ակումբը 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը պատրաստ է գնել 25 միլիոն եվրոյով ու նրան վճարել տարեկան 10 միլիոն աշխատավարձ։
Ալեքսանդր Գրիշինը ԲԿՄԱ-ում 166 խաղում խփել է 24 գոլ, կատարել 3 ասիստ, դարձել ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Ահլի, Ալեքսանդր Գրիշին, ԲԿՄԱ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ