«Ինտերն» ու Մխիթարյանը բանակցում են 📸
«Ինտերն» ու Մխիթարյանը բանակցում են 📸
07/06/2026 - 18:52

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հաստատել է, որ ակումբը նոր պայմանագրի կնքման հարցի շուրջ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Մխիթարյանի հետ մինչև 2027թ. հուլիսի 1-ը պայմանագիր ստորագրելու հարցում բանակցում ենք։ Առաջիկա օրերին կհանդիպենք և կփորձենք համաձայնության հասնել»,- ասել է 53-ամյա ֆունկցիոները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը որոշել է շարունակել կարիերան։

Պայմանագրի ստորագրումից հետո Մխիթարյանի աշխատավարձը կլինի 2 միլիոն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։

Մխիթարյանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026