Մենյանը կարող է հեռանալ «Միլանից», բայց մնալ Իտալիայում
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
«Բիանկոներիի» ղեկավարները Միկելե Դի Գրեգորիոյի անհաջող մրցելույթներից հետո որոշել են նոր դարպասապահ ձեռք բերել։
Թուրինյան գրանդը Մենյանին համարում է այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածու։ «Յուվենտուսը» դիտարկում է նաև «Տոտենհեմի» ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի տարբերակը։
«Բիանկոներին» արդեն նախնախան բանակցություններ է վարել Մենյանի ներկայացուցիչների հետ։ «Յուվենտուսում» գիտակցում են, որ ֆրանսիացուն ձեռք բերելը շատ բարդ կլինի, բայց ամեն ինչ կախված է «Միլանի» նոր ղեկավարության որոշումից։
30-ամյա Մենյանը «Միլանում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 204 խաղից 74-ում դարպասն անառիկ է պահել։ Նա «Ռոսոներիի» ավագն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Գիլելմո Վիկարիո, Մայք Մանյան, Միլան, Յուվենտուս, Տոտենհեմ, տրանսֆերներ