«Բարսան» ու «Մոնակոն» համաձայնության են հասել 📸
«Բարսան» ու «Մոնակոն» համաձայնության են հասել 📸
06/06/2026 - 11:37

«Մոնակոն» ձեռք կբերի «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթիի տրանսֆերային իրաբունքը, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 11 միլիոն եվրո։

Իսպանացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից վարձավճարով էր հանդես գալիս մոնեգասկյան ակումբում, 30 խաղում խփել է 12 գոլ։

Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում էր 2012 թվականից։ Նա «Բլաուգրանայի» հիմնական թիմում անցկացրել է 123 հանդիպում` գրանցելով 29 գոլ ու 10 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026