Սպերցյանի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 25 միլիոն
Սպերցյանի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 25 միլիոն
03/06/2026 - 18:49

Սաուդյան «Ալ Ահլին» «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո, տեղեկացնում է «Чемпионат»-ը։

Ակումբները տրանսֆերի հարցում բանակցություններ չեն սկսել, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն ապագայի վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի։

25-ամյա ֆուտբոլիստը չի ընդունել Ջիդան ներկայացնող ակումբի առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե հայ ֆուտբոլիստն ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը։ Ակումբը Սպերցյանին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ և տարբեր հավելավճարներ։

«Ցլերի» առաջատարը նաև հրաժարվել է տեղափոխվել Անգլիայի երկրորդ լիգա` Չեմպիոնշիփ, որի ակումբներից մեկը պատրաստ է եղել նրա տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026