«Լիվերպուլի» կիսապաշտպանը «Ռեալի» ու «Ատլետիկոյի» տրանսֆերային գլխավոր նպատակներից է
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Ole-ն։
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մադրիդյան գրանդները` «Ռեալը» և «Ատլետիկոն»։
Եթե Ֆլորենտինո Պերեսը վերընտրվի «Արքայական ակումբի» նախագահի պաշտոնում, պատրաստ է մեծ գումար ներդնել` Մաքալիսթերին ձեռք բերելու համար։
Մադրիդյան գրանդում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։
27-ամյա կիսապաշտպանիմ ձեռք բերելը «Ատլետիկոյի» համար նույնպես տրանսֆերային գլխավոր նպատակն է։ «Ռոխիբլանկոսը» ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է։ Արգենտինացի մասնագետը կարծում է, որ Մաքալիսթերի հետ կարող է միշտ հավատարիմ մնալ իր ֆուտբոլային գաղափարներին։
Ալեքսիս Մաքալիսթերը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 150 խաղում խփել է 19 գոլ, կատարել 20 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքսիս Մաքալիսթեր, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Լիվերպուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես