Here we go! «Ռեալը» ավարտին է հասցրել Դումֆրիսի տրանսֆերը 📸
«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբը» գործարքի հարցում ամբողջական համաձայնության է հասել։
Մադրիդյան գրանդը կվճարի նիդերլանդցի ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 20 միլիոն եվրո հրաժարագինը։
Դենզել Դումֆրիսն «Ինտերում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 207 խաղում խփել է 27 գոլ, կատարել 28 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml