Պաշտոնական. «Բարսելոնան» ու Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը 📸
«Բարսելոնան» ու ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է կատալոնական գրանդի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
«Բլաուգրանան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 116 խաղում տարել է 88 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր, մեկ անգամ` գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ