ԱԱ-2026. Ավստրիայի հավաքականի հայտացուցակը 📸
Ավստրիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա), Ալեքսանդր Շլագեր («Զալցբուրգ»), Ֆլորիան Վիգելե («Վիկտորիա Պլզեն», Չեխիա)։
Պաշտպաններ` Դավիդ Աֆենգրուբեր («Էլչե», Իսպանիա), Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կեյվին Դանսո («Տոտենհեմ», Անգլիա), Մարկո Ֆրիդլ («Վերդեր», Գերմանիա), Ֆիլիպ Լինհարտ («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ֆիլիպ Մվենե, Շտեֆան Պոշ (երկուսն էլ` «Մայնց», Գերմանիա), Ալեքսանդր Պռաս («Հոֆենհայմ», Գերմանիա), Միխայել Սվոբոդա («Վենեցիա», Իտալիա)։
Կիսապաշտպաններ` Քրիստոֆ Բաումգարտներ, Քսավեր Շլագեր, Նիկոլաս Զայվալդ (բոլորը` «Լայպցիգ», Գերմանիա), Կարնի Չուկվուեմեկա, Մարսել Զաբիթցեր (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Ֆլորիան Գրիլիչ («Բրագա», Պորտուգալիա), Կոնրադ Լայմեր («Բավարիա», Գերմանիա), Ռոմանո Շմիդտ («Վերդեր»), Ալեսանդրո Շյոպֆ, Պատրիկ Վիմեր (երկուսն էլ` «Վոլֆսբուրգ», Գերմանիա), Պաուլ Վաներ (ՊՍՎ, Նիդերլանդներ)։
Հարձակվողներ` Մարկո Առնաուտովիչ («Ցրվենա Զզվեզդա», Սերբիա), Միխայել Գրեգորիչ («Աուգսբուրգ», Գերմանիա), Սաշա Կալայջիչ (ԼԱՍԿ)։
Ավստրիացիները նախքան Մունդիալը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Թունիսի, իսկ հունիսի 11-ին` Գվատեմալայի հետ։
Ռանգնիկի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի J խմբում հունիսի 17-ին կմրցի Հորդանանի, հունիսի 22-ին` Արգենտինայի, իսկ հունիսի 28-ին` Ալժիրի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ավստրիայի հավաքական, Դավիդ Ալաբա, Կևին Դանսո, Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիթցեր, Մունդիալ-2026, Ռալֆ Ռանգնիկ