ԱԱ-2026. Թուրքիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը 📸
Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված ընդլայնված հայտացուցակը։
Դարպասապահներ` Ալթայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Էրսին Դեսթանօղլու («Բեշիկթաշ»), Մերթ Գյունոկ («Ֆեներբահչե»), Մոհամեդ Շենգեզեր («Իստանբուլ Բաշակշեհիր»), Ուգուրջան Չակիր («Գալաթասարայ»)։
Պաշտպաններ` Աբդուլքերիմ Բարդակջի, Էրեն Էլմալի (երկուսն էլ` «Գալաթասարայ»), Ահմեդջան Կապլան (ՆԵԿ, Նիդերլանդներ), Չագլար Սոյունջու, Մերթ Մյուլդուր (երկուսն էլ` «Ֆեներբահչե»), Ֆերդի Կադիօղլու («Բրայթոն», Անգլիա), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Մուստաֆա Էսքիհելաչ («Տրաբզոնսպոր»), Օզան Կաբակ («Հոֆենհայմ», Գերմանիա), Սամեթ Ակայդին («Ռիզեսպոր»), Յուսուֆ Ակչիչեկ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա)։
Կիսապաշտպաններ` Ատական Կարազոր («Շտուտգարտ», Գերմանիա), Դեմիր Էգե Թիկնազ («Բրագա», Պորտուգալիա), Հական Չալհանօլու («Ինտեր», Իտալիա), Իսմայիլ Յուկշեկ («Ֆեներբահչե»), Կան Այհան («Գալաթասարայ»), Օրկան Կյոկչու («Բեշիկթաշ»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)։
Հարձակվողներ` Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Արալ Շիմշիր («Միդտյուլան», Դանիա), Բարիս Յիլմազ, Յունուս Ակգյուն (երկուսն էլ` «Գալաթասարայ»), Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա), Դենիզ Գյուլ («Պորտու», Պորտուգալիա), Իրֆան Ջան Կահվեջի («Կասիմփաշա»), Կենան Յիլդիզ («Յուվենտուս», Իտալիա), Քերեմ Ակթյուրքօղլու, Օղուզ Այդին (երկուսն էլ` «Ֆեներբահչե»), Յուսուֆ Սարի («Իստանբուլ Բաշակշեհիր»)։
Թուրքերը նախքան Մունդիալը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Հյուսիսային Մակեդոնկայի, իսկ հունիսի 7-ին` Վենեսուելայի հետ։
Մոնտելայի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի D խմբում հունիսի 14-ին կմրցի Ավստրալիայի, հունիսի 20-ին` Պարագվայի, իսկ հունիսի 26-ին` ԱՄՆ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արդա Գյուլեր, Թուրքիայի հավաքական, Կենան Յիլդիզ, Հական Չալհանօղլու, Մունդիալ-2026, Վինչենցո Մոնտելա