Իսպանիայի հավաքականը լուրջ կորուստով է մոտենում ԱԱ-2026-ին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն գարշապարի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի։
As-ի տվյալներով` Լոպեսի ապաքինունը կտևի 2 ամիս։ Նա վնասծաքի պատճառով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ-2026-ին։
Իսպանացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 13 գոլ, կատարել 17 ասիստ։
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի H խմբում կմրցի Ուրուգվայի, Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի թիմերի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-2026, Ֆերմին Լոպես