Չաբի Ալոնսոն մոտ է անգլիական գրանդը գլխավորելուն
Չաբի Ալոնսոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Չելսիի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Բասկ մասնագետը «ազնվականներին» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։
Լոնդոնյան գրանդի այլընտրանքային տարբերակները եղել են Ֆրանչեսկո Ֆարիոլին («Պորտու») և Մարկո Սիլվան («Ֆուլհեմ»), որոնք, սակայն, մերժել են։
Ալոնսոյի հետ համաձայնության չհասնելու դեպքում «Չելսին» կփորձի թիմ հրավիրել մեկ այլ բասկ մասնագետի` Անդոնի Իռաոլային, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բորնմութից»։
Ալոնսոն Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո` 2026թ. հունվարից 12-ից, գործազուրկ է։ Նա մարզել է նաև Լևերկուզենի «Բայերը», «Ռեալ Սոսիեդադի» երիտասարդական թիմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անդոնի Իռաոլա, Խաբի Ալոնսո, Մարկու Սիլվա, Չելսի, Ֆրանչեսկո Ֆարիոլի