«Ման. Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»` շարունակելով չեմպիոնական պայքարը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
«Քաղաքաբնակներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Ժերեմի Դոկուն, Էրլին Հոլանդն ու Օմար Մարմուշը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Արսենալը» վաստակել է 76 միավոր։ «Բրենթֆորդը» 51 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml