«Ատլետիկոն» մոտ է 45 միլիոնով տրանսֆեր իրականացնելուն
«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաո Գոմեսը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիլոյում», տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. գործարքը կարժենա 45 միլիոն եվրո։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կվաստակի տարեկան 4,5 միլիոն եվրո։
Գոմեսը «Վուլվերհեմփթոնում» հանդես է գալիս 2023թ. հունվարից, 128 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 գոլ։ Նա 2023թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բրազիլիայի հավաքական, Ժոաո Գոմես, Նիկոլո Սկիրա, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ