Կանանց ՉԼ. «Բարսան» 6-րդ տարին անընդմեջ եզրափակիչ է դուրս եկել 🎥
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց «Բավարիային»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ալեքսիա Պուտելիասը, մեկական գոլ խփեցին Սալմա Պարալուելոն ու Էվա Պայորը։ Մյունխենյան ակումբից աչքի ընկան Լինդա Դալմանը և Պերնիլե Հարդան։
Կատալոնական գրանդը հաղթեց ընդհանուր 5:3 հաշվով։ Մյունխենում կայացած առաջին խաղում կողմերը փոխանակել էին մեկական գնդակ։
«Բարսելոնան» 6-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 23-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլևոլ» ստադիոնում կմրցի մրցաշարի 7-ակի հաղթող «Լիոնի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml