Պաշտոնական. Հայաստանն ու Վրաստանը կընդունեն Մ20 ԱԱ-ն 📸
Պաշտոնական. Հայաստանն ու Վրաստանը կընդունեն Մ20 ԱԱ-ն 📸
29/04/2026 - 11:21

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երկրների` մրցաշարն ընդունելու համատեղ հայտն ընդունվել է ապրիլի 28-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստի ժամանակ։

«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։

ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում հանդիպումները տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026