Նոյերի կոպտագույն սխալն ու Գյուլերի գոլը 35-րդ վայրկյանին 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Բավարիայի» դեմ։
Հանդիպման մեկնարկում մյունխենյան գրանդի դարպասապահ Մանուել Նոյերը կոպիտ խախտում թույլ տվեց, ինչից հետո «արքայական» ակումբի վինգեր Արդա Գյուլերը մեկ հպումով կատարած հարվածով 35-րդ վայրկյանին բացեց հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» Մադրիդում հաղթել է 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml