Ֆլիկ. «Հիասթափված ենք. մեր բախտը չբերեց»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ընդհանուր դիմակայությունում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտության (2:3) մասին, հայտնում է Marca-ն։
«Մենք հիասթափված ենք։ Շատ գոլային պահեր ունեինք։ Կարող էինք հաշիվը 3:0 դարձնել, բայց գոլ բաց թողեցինք։
Ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք։ Նույնիսկ 10 ֆուտբոլիստով առավելություն ունեինք։ Ես իսկապես գնահատում եմ այն, ինչ տեսա դաշտում։ Պարզապես մեր բախտը չբերեց։ Այդպես լինում է, պետք է ընդունել արդյունքը։
Սա ֆուտբոլ է, և ամեն ինչ վճռում են մանրուքները։ Ինչ-որ շտկումներ պետք է կատարենք, բայց ֆուտբոլիստների մենթալիտետն ու մոտեցումները շատ բարձր մակարդակի վրա են։ Թիմը խաղադաշտում թողեց բոլոր ուժերը։ Հենց դա ենք ցանկանում տեսնել։
Տղաները հիասքանչ աշխատանք կատարեցին, բայց, ցավոք, չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է գերմանացի մասնագետը։
«Բարսելոնան» դիմակայության պատասխան խաղում հյուրընկալվելիս հաղթեց 2:1 հաշվով, բայց ավարտեց պայքարը։
«Ատլետիկոն» առաջին մրցավեճում մրցակցի դաշտում հաղթել էր 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա