Մահացել է լեգենդար Միրչա Լուչեսկուն 📸
80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն։
Մարտի 29-ին Լուչեսկուն ուշագնաց էր եղել և հոսպիտալացվել։ Ապրիլի 3-ին նա սրտի կաթված էր ստացել, իսկ ապրիլի 5-ին բժիշկները մասնագետին արհեստական կոմայի վիճակի էին բերել։
Լուչեսկուն մարզչական գործունեությամբ զբաղվում էր հեռավոր 1978 թվականից ։ Նա աշխատել է ռումինական «Կորնիվուլում», «Դինամո 1948»-ում, «Դինամո Բուխարեստում», իտալական «Պիզայում», «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», թուրքական «Գալաթասարայում», «Բեշիկթաշում», ռուսական «Զենիթում», ուկրաինական «Դինամո Կիևում», «Շախտյոր Դոնեցկում»։
Մասնագետը 1981-86 և 2024-26 թվականներին էլ մարզել է Ռումինիայի ազգային հավաքականը։
Լուչեսկուն կարիերայի ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում», որը մարզել է 2004-16 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` 8 անգամ դառնալով Ուկրաինայի չեմպիոն։ «Հանքափորները» 2009թ. նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի տիտղոսն են նվաճել։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին Հեներիխ Մխիթարյանը «Շախտյորում» 2010-13 թվականներին հանդես է եկել հենց Լուչեսկուի գլխավորությամբ, 106 խաղում խփել է 44 գոլ, կատարել 23 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Միրչա Լուչեսկու, Շախտյոր, Ռումինիայի հավաքական