Սպերցյանի դուբլը թրիլերային հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին» 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սոչիից»։
Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաղթական գնդակը 11-մետրանոցից խփելով 90+5-րդ րոպեին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի` հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ») և Անդրես Խիլին («Բալթիկա»)։
Սպերցյանն ավելի շատ գոլային փոխանցումներ (12) կատարելու շնորհիվ գերազանցում է նրանց։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 46 միավորով առաջին տեղում է, «Սոչին»` 9 միավորով վերջին` 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml