«Բարսելոնան» կփորձի է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլի ռմբարկու պաշտպաններից մեկին
«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Լուկա Վուշկովիչի ծառայություններով, հաստատում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Կատալոնական գրանդը մանրամասն ուսումնասիրում է 19-ամյա ֆուտբոլիստի խաղը։ «Բլաուգրանան» մտադիր է քայլեր ձեռնարկել` ամռանը նրա տրանսֆերը գնելու համար։
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը շատ բարձր է գնահատում Վուշկովիչի խաղային որակները։ «Բարսելոնան» խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության համար նախնական բանակցություններ է վարել լոնդոնյան ակումբի հետ։
Վուշկովիչն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Համբուրգում»։ Գերմանական ակումբը մտադիր է ևս մեկ տարով վարձակալել նրան։
«Տոտենհեմն» էլ Վուշկովիչի տրանսֆերը գնել ցանկացող ակումբներին արդեն հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել նրանից։ 19-ամյա պաշտպանը, մեծ հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից հանդես կգա անգլիական թիմում։
Լուկա Վուշկովիչը եվրոպական ֆուտբոլի գլխավոր ռմբարկու պաշտպաններից է։ Նա ամբողջ կարիերիայում բոլոր մրցաշարերի 106 խաղում 24 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Խորվաթիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստը տրանսֆերը «Տոտենհեմին» պատկանում է 2025թ. հուլիսից։ Նա «խթանների» կազմում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։
Կենտրոնական պաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության 22 խաղում գրանցել է 5 գոլ ու 1 ասիստ։ Վուշկովիչի հասակը 193 սանտիմետր է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Բունդեսլիգա, Լուկա Վուշկովիչ, Համբուրգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Տոտենհեմ, տրանսֆերներ