Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է եղել
Երկրորդ Բունդեսլիգայի 25-րդ տուրում Բրանշվայգի «Այնտրախտը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է գրանցել (1:1) «Պադերբորնի» հետ։
Առաջին անգամ հյուրերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինվելով ընդմիջմանը։
22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ», մասնակցել 5 հանդիպման։
Հյուրերը հաղթանակը բաց են թողել միայն 90+8-րդ րոպեին։
«Պադերբորնը» 47 միավորով 4-րդ տեղում է, «Այնտրախտ Բրաունշվայգը»` 26 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այնտրախտ Բրաունշվայգ, Գրանտ-Լեոն Ռանոս, Երկրորդ Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Պադերբորն