«Ռեալը» հսկայական կորուստներով է մոտենում «Սելտայի» դեմ խաղին 📸
Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի միանգամից 9 ֆուտբոլիստ բաց կթողնեն «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տարբեր տեսակի վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն, Դանի Սեբալյոսը։
Վնասվածք ստացած խաղացողների շարքը համալրել է նաև Դավիդ Ալաբան, որը նույնպես չի օգնի իր թիմին։
Դին Հաուսենը, Ֆրանկո Մաստանտուոնոն և Ալվարո Կառերասն էլ որակազրկված են։
«Սելտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Կառերաս, Դանի Սեբալյոս, Դավիդ Ալաբա, Դին Հաուսեն, Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո, Ֆրանկո Մաստանտուոնո