Ժոաո Պեդրոյի սուպեր բենեֆիսը! «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային» 🎥
Ժոաո Պեդրոյի սուպեր բենեֆիսը! «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային» 🎥
05/03/2026 - 12:59

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Չելսին» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։

«Ազնվականներից» հիասքանչ մրցելույթ է ունեցել Ժոաո Պեդրոն` գրանցելով երեք գոլ ու մեկ ասիստ։

Բրազիլացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել է 14-ի։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Էրլինգ Հոլանդին («Ման. Սիթի», 22), Իգոր Տիագոյին («Բորնմութ», 18) և Անտուան Սեմենյոյին («Ման. Սիթի», 15)։

Լոնդոնյան գրանդից աչքի է ընկել նաև Քոուլ Պալմերը։ «Ասթոն Վիլայցի» հաշիվը 3-րդ րոպեին բացել էր Դուգլաս Լուիսը։

«Ասթոն Վիլան» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ Ունայի Էմերիի գլխավորած թիմը 51 միավորով 4-րդն է, «Չելսին»` 48 միավորով 5-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026