«Լիվերպուլի» կատարյալ ֆիասկոն! «Վուլվզը» 90+4-ին հաղթանակ կորզեց «կարմիրներից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վուլվերհեմփոնը» սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ կորզեց «Լիվերպուլից»։
«Գայլերին» 78-րդ րոպեին առաջ մղեց Ռոդրիգու Գոմեշը։ Պորտուգալացի պաշտպանը նախորդ տուրում էլ 90+8-ին գրավել էր «Ասթոն Վիլայի» դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին` 2:1։
Մերսիսայդյան գրանդից 83-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Մոհամեդ Սալահը։
Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կվաժանվեն, բայց 90+4-րդ րոպեին Անդրեի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Ջո Գոմեսի ոտքից ու հայտնվեց հյուրերի դարպասում։
«Վուլվզը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 16 միավորով վերջին` 20-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 48 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml