«Բավարիան» ֆանտաստիկ պայքարում հաղթեց «Բորուսիային» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում կայացավ հերթական Դեր Կլասիկերը. «Բավարիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում գոլառատ ու ֆանտաստիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Տանտերերին 26-րդ րոպեին առաջ մղեց Նիկո Շլոտերբեկը, այնուհետև «ռեկորդ մայսթերից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը գոլերը խփեց 54-րդ ու 70-րդ րոպեներին։
«Բորուսիան» հաշիվը 83-րդ րոպեին հավասարեցրեց Դանիել Սվենսոնի ջանքերով։
Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց մյունխենյան գրանդը 87-րդ րոպեին հաղթանակ կորզեց. հերոսացավ թիմի ավագ Յոզուա Կիմիխը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 63-ի, զբաղեցնում է առաջին տեղը` մեծացնելով միավորների տարբերությունը հենց «Բորուսիայի» նկատմամբ։ Դորտմունդյան գրանդը 52 միավորով երկրորդն է։
Մյուս գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml