Ռոնալդուն խփել է կարիերայի 965-րդ գոլը 🎥
Ռոնալդուն խփել է կարիերայի 965-րդ գոլը 🎥
26/02/2026 - 10:40

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է «Ալ Նաժմային»։

Հյուրերից հաշիվը 7-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խփել է կարիերայի 965-րդ գոլը։

41-ամյա լեգենդար հարձակվողը 52-րդ րոպեին նաև ասիստ է կատարել Սադիո Մանեին։

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից դուբլ է գրանցել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինիգո Մարտինեսը, դարպասի գրավմամբ աչք է ընկել նաև Կինգսլի Կոմանը։

«Ալ Նասրը» 58 միավորով գլխավորում է Պրո լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալ Նաժման» 8 միավորով վերջինն է` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026