«Լիվերպուլը» 90+7-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից» 🎥
«Լիվերպուլը» 90+7-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից» 🎥
22/02/2026 - 20:14

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»։

Մերսիսայդյան գրանդի հաղթանակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Դարպասի գրավումը հաստատեց միայն VAR համակարգը։

Գոլային դրվագում հյուրերի ավագ Վիրջիլ վան Դեյկի մոտ խաղից դուրս իրավիճակ էր կասկածվում, բայց վճռորոշ եղան միլիմետրերը։ «Ֆորեսթի» պաշտպան Օլա Այնան ոտնաթաթով «փակել» էր խաղից դուրս իրավիճակը։

90-րդ րոպեին Մաքալիսթերն արդեն գրավել էր մրցակցի դարպասը, բայց ձեռքով խաղի պատճառով գոլը չեղարկվել էր։

Արնե Սլոթի գլխավորած թիմը 45 միավորով 6-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունեն նաև 4-րդ ու 5-րդ տեղը զբաղեցնող «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Ֆորեսթը» 27 միավորով ունի ու 17-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026