Վարդանյան. «Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում» 📸
«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ակումբի` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարի» նկատմամբ տարած հաղթանակին (1:0)։
«Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան,
Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոայի» հաղթանակը ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ»,- գրել է Հայաստանի չեմպիոնի ղեկավարը։
«Նոան» դարձել է պատմության մեջ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հաղթանակ է տարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԶ-Ալկմար, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Վարդգես Վարդանյան