Պալմերի սուպեր բենեֆիսը! «Չելսին» հաղթեց «Վուլվզին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։
«Ազնավականներից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Քոուլ Պալմերը` գրանցելով հեթ-տրիկ։ Անգլիացի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում` երկու անգամ աչքի ընկնելով 11-մետրանոցից։
23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նախորդ 13 խաղերում խփել էր 4 գոլ։
«Գայլերի» գոլը խփեց Տոլուվալասե Արոկոդարեն։
«Չելսին» 43 միավորով 5-րդն է, «Վուլվզը» 8 միավոր ունի և վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml