Ֆլիկ. ««Բարսելոնան» ինձ համար աշխարհի լավագույն ակումբն է»
Հանսի Ֆլիկը «Բարսելոնայի» հիմնադրման 120 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսել է ակումբում կատարած աշխատանքի մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Երբ առաջին անգամ այցելեցի «Կամպ Նոու», ինքս ինձ ասացի, որ մեկ օր կլինեմ այստեղ` մարզչական աթոռին։ Շատ եմ սիրում այս ակումբը։ «Բարսան» ինձ համար աշխարհի լավագույն ակումբն է։
Շատ եմ գնահատում Բարսելոնայի կյանքը։ Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են մեր մարզչական շտաբի անդամների հանդեպ։
Մենք հիանալի միջավայր ենք ստեղծել։ Տիտղոսներ նվաճելն ու հաջոդության հասնելն ինձ համար կարևոր է։ Հիանալի փուլ ենք անցնում»,- ասել է «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը։
Կատալոնական ակումբը գերմանացի մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 94 խաղում տարել է 71 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 14 պարտություն, նվաճել 4 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ